Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, հայտարարության մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն կտրականապես մերժում և դատապարտում է նշված փաստաթղթերը։
«ԵԽԽՎ-ն հերթական անգամ չկարողացավ անաչառ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի ստեղծած անջատողական ռեժիմից և հայկական անօրինական զինված կազմավորումներից բխող անվտանգության և տարածքային ամբողջականության հիմնական սպառնալիքը վերացնելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած միջոցները ողջունելու փոխարեն՝ ԵԽԽՎ-ն շարունակում է զրպարտության և մի շարք երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել:
Ադրբեջանցի ներքին տեղահանվածների և Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների իրավունքների խախտումներն անտեսելուց բացի, ԵԽԽՎ-ն զրպարտություն է կատարում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների կամավոր գաղթի հարցում։ Սա վկայում է մարդու իրավունքների ոլորտում ԵԽԽՎ պարտավորությունների ակնհայտ խախտման մասին։ ԵԽԽՎ-ն պաշտպանում է էթնիկ հայերին գոյություն չունեցող սպառնալիքից, սակայն ուշադրություն չի դարձնում Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և նրանց արժանապատիվ վերադարձի կոչերին։
ԵԽԽՎ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կողմնակալ քայլերը, որոնք խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները։ Եվրախորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը հակառակ արդյունքն են ունենում: Նման փորձերը չեն կարող սասանել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործունեությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու և Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ», - հայտարարել են ԱԳՆ-ից:
Zinvor.info