Ինչպես
Zinvor.info-յին հայտնել է Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը, ի նշան բողոքի՝ հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ նշվում է, որ այս փաստաթղթերում ամբողջությամբ անտեսվում են Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջները, որոնք ընկած են տարածաշրջանում առկա հակամարտության հիմքում, որին հաջորդել է մեր երկրի տարածքների ռազմական օկուպացիան և ադրբեջանական բնակչության էթնիկ զտումները։ Սա, ըստ էության, Ադրբեջանի նկատմամբ Եվրոպայի խորհրդի անարդար վերաբերմունքի հերթական դրսևորումն է։