Կլաար. Կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը հետևեն դրական և համաձայնեցված օրակարգին
 Կլաար.  Կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը հետևեն դրական և համաձայնեցված օրակարգին
11:36     14 10 2023    
Եվրամիությունը (ԵՄ) հուսով է, որ բարձր մակարդակի հանդիպումը, որը կկայանա Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, արդյունավետ կլինի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին սոցիալական ցանցում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ես վերադարձա Բաքվից և Երևանից, որտեղ քննարկեցի համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Կարևոր է, որ Ադրբեջանը և Հայաստանը հավատարիմ մնան դրական և համաձայնեցված օրակարգին: Մենք ակնկալում ենք, որ այս փոխադարձ շփումը կամրապնդվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպմանը»,- նշել է դիվանագետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Կլաար   Ադրբեջան  


Լրահոս