Օմբուդսմեն. Հայկական ԶԼՄ-ներում ադրբեջանաֆոբիան ավելի հաճախակի է դարձել
 Օմբուդսմեն.  Հայկական ԶԼՄ-ներում ադրբեջանաֆոբիան ավելի հաճախակի է դարձել
10:47     14 10 2023    
«Մենք արդարացիորեն խորապես մտահոգված ենք վերջին օրերին հայկական ԶԼՄ-ներում, հատկապես սոցիալական ցանցերում ադրբեջանցիների հասցեին ագրեսիվ և նվաստացուցիչ հայտարարությունների թվի աճով»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան։

«Մենք կարծում ենք, որ նման բացասական գործողությունները, որոնք խրախուսում են թշնամանքի զգացումը որոշ ծագումով հայ մարդկանց մոտ, սադրիչ են և անընդունելի այս դժվարին ժամանակներում, երբ խաղաղության բանակցությունները հրատապ են դարձել։

Էթնիկ հողի վրա ատելության կոչերը, որոնք ադրբեջանաֆոբիայի քաղաքականության դրսևորում են, խոչընդոտում են կայուն խաղաղության և բարգավաճման ապահովմանը ոչ միայն երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլև ողջ տարածաշրջանում»,- նշել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն  


Լրահոս