ԱԳՆ. Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են սպանել և խեղել մարդկանց
  ԱԳՆ.  Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են սպանել և խեղել մարդկանց
17:48     13 10 2023    
«Ֆիզուլիում տեղի ունեցած միջադեպից հետո ականների պայթյունի զոհերի թիվը հասել է 333-ի»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ X-ի էջում զետեղված հրապարակման մեջ։

«Հայաստանի կողմից տեղադրված ականները շարունակում են սպանել և խեղել ադրբեջանցիներին։ Այսօր խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել: Միջազգային հանրությունը չպետք է աչք փակի այս սպառնալիքի վրա, անհրաժեշտ է հորդորել Հայաստանին տրամադրել ականադաշտերի ճշգրիտ քարտեզները»,- ընդգծվում է հրապարակման մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս