Պուտինն առաջարկել է Բաքվի և Երևանի միջև բանակցություններ վարել Մոսկվայում
|
|
Մոսկվան պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և կարող է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար։
|
«Ինտերքաֆս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու երկար տարիների հակամարտությանը։ Ռուսական կողմն, իհարկե, պատրաստ է իր գործընկերներին ցուցաբերել հնարավոր ամբողջ օգնությունն այդ հարցում: Մենք մասնավորապես համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած ձևաչափով», - ասել է Պուտինը Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Ըստ Ռուսաստանի նախագահի՝ խոսքը նաև Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների և փորձագետների միջև բանակցությունների մասին է։
«Մենք, իհարկե, կօգնենք, որ այդ բանակցություններն ավարտվեն այդ երկրների ղեկավարների կողմից ստորագրված խաղաղության պայմանագրով»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա հավելել է՝ ընտրությունը միշտ համապատասխան երկրներինն է, սակայն Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել այդ աշխատանքի համար:
ՌԴ նախագահը նաև հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան կարգավորման և ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտության հարցեր։
Հեշթեգներ.
Պուտին
Ադրբեջան
Հայաստան