Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Բաքվի զինվորական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ անցկացված դատավարության ընթացքում ճշտվել են մեղադրյալի անձնական տվյալները։
Նշվել է, որ Խաչատուրյանի իրավունքները պաշտպանելու է Նաթիգ Բեյբալաևը։
Դատավարության ընթացքում որպես պետական մեղադրող հանդես են գալիս՝ գլխավոր դատախազի ավագ օգնական, արդարադատության 3-րդ աստիճանի պետական խորհրդական Մուգեդդես Սուլթանովը և արդարադատության խորհրդական Ջովդաթ Մեհրալիևը։
Դատավարությանը որպես տուժող մասնակցել են՝ Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Մուրադ Հուսեյնովը և Մեշելի գյուղի բնակիչ Հուսեյն Հումբաթովը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 17-ին։
***
Մեկնարկել է Խաչատուրյան Վագիֆ Չերքեզովիչի գործով դատական նիստը, ով մեղադրվում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում անցկացվում է նախապատրաստական դատական նիստը՝ Բաքվի զինվորա