Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում խորվաթական պատվիրակության անդամ Դոմագոյ Հայդուկովիչը՝ կազմակերպության աշնանային նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։
Նա ասել է, որ Ղարաբաղի հայ բնակիչների տարածաշրջանից մեկնելը այս տարածքների 30-ամյա օկուպացիայի արդյունք է։
Դ.Հայդուկովիչն ընդգծել է, որ ոչ մի երկիր չի ճանաչել, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» «անկախությունը», և Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի անբաժանելի մասը՝ միջազգային իրավունքի և նորմերի համաձայն։
Zinvor.info