Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով խորհրդարանի աշնանային նստաշրջանի հատուկ նիստում։
Ս.Գաֆարովան նշել է, որ անցած ժամանակահատվածում Ադրբեջանի տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժը սրընթաց զարգացել է։
«Այս բոլոր ձեռքբերումների հիմքում դրված է հեռատես ներքին և արտաքին քաղաքականությունը, որը սկսել է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը և վստահորեն շարունակել նախագահ Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ երկրի տնտեսությունը զգալի զարգացում է ապրել։ Ադրբեջանում արտադրվող ՀՆԱ-ն աճել է 3,6 անգամ»,- ասել է նա։
Նշենք, որ այսօրվա արտահերթ նիստում Միլլի Մեջլիսը հայտարարություն կընդունի Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի նախագահ ընտրվելու 20-ամյակի կապակցությամբ։