Էլչին Ամիրբեկով. Ադրբեջանը մտադիր չէ պատերազմ սկսել Հայաստանի հետ
  Էլչին Ամիրբեկով.  Ադրբեջանը մտադիր չէ պատերազմ սկսել Հայաստանի հետ
10:57     12 10 2023    
«Ադրբեջանը մտադիր չէ պատերազմ սկսել Հայաստանի հետ»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար.

«Իհարկե, եթե Հայաստանը հարձակվի մեզ վրա, մենք ձեռքերը ծալած չենք նստի։ Բայց ես չեմ հավատում, որ դա բխում է Հայաստանի շահերից։ Մենք պետք է վերադառնանք բանակցությունների ուղի և օգտվենք խաղաղ գործընթացն առաջ մղելու ԵՄ ձգտումներից։ Պետք է խոսել սահմանների ու հաղորդակցության գծերի սահմանազատման մասին։ Եթե Հայաստանը միանա խաղաղության և կայունության հաստատման մեր ջանքերին, մենք լիովին պատրաստ ենք ավանդ ներդնելու։ Շառլ Միշելը լավ աշխատանք է կատարել որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ նպաստելով բանակցությունների վերսկսմանը։ Մենք կրկին պատրաստ ենք Եվրամիության հետ եռակողմ ձևաչափով բանակցություններին»։

Նրա խոսքով, Ադրբեջանը խաղաղության պայմանագրում ևս մեկ անգամ կհաստատի իր անվերապահ հավատարմությունը երկրների տարածքային ամբողջականությանը.

«Մենք վերջ կտանք այս թշնամությանը, որը շարունակվում է արդեն մոտ երեսուն տարի։ Հայաստանի հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, բացարձակապես անհիմն են։ Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրների»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս