Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական հարաբերությունների շուրջ՝ հիմնված փոխվստահության, համերաշխության և հարգանքի, հեռանկարային համագործակցության, օրակարգային հարցերի և տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ:
Գոհունակություն է հայտնվել երկու երկրների համագործակցությունից, այդ թվում՝ քաղաքական երկխոսության բարձր մակարդակից, և ընդգծվել է բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը, շփումները բոլոր ոլորտներում։ Նշվել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա տնտեսության, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում։
Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի կողմից ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ հայկական անօրինական զինված ուժերին զինաթափելու և անջատողական ռեժիմը լուծարելու համար:
Zinvor.info