ԱԳՆ. Հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից
  ԱԳՆ.  Հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից
17:10     11 10 2023    
Հոկտեմբերի 10-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչած որոշ մեղադրանքներ հստակ ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։ «Կուզենայինք հիշեցնել հայկական կողմին, որը պնդում է, որ Ադրբեջանի՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի նիստին մասնակցելուց հրաժարվելու պատճառն իբր խաղաղությանը խոչընդոտելն է, որ անցյալ տարվա դեկտեմբերից Հայաստանը առանց որևէ պատճառի խուսափում է մասնակցել տարբեր հարթակների։

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը բոլորին հայտնի է որպես խաղաղ սկզբունքների, խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների բացման, սահմանազատման հարցում գլխավոր նախաձեռնող, Ադրբեջանը միշտ հարգել է յուրաքանչյուր միջնորդի ջանքերը բոլոր հարթակներում»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս