Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։ «Կուզենայինք հիշեցնել հայկական կողմին, որը պնդում է, որ Ադրբեջանի՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի նիստին մասնակցելուց հրաժարվելու պատճառն իբր խաղաղությանը խոչընդոտելն է, որ անցյալ տարվա դեկտեմբերից Հայաստանը առանց որևէ պատճառի խուսափում է մասնակցել տարբեր հարթակների։
Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը բոլորին հայտնի է որպես խաղաղ սկզբունքների, խաղաղության պայմանագրի, հաղորդակցությունների բացման, սահմանազատման հարցում գլխավոր նախաձեռնող, Ադրբեջանը միշտ հարգել է յուրաքանչյուր միջնորդի ջանքերը բոլոր հարթակներում»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։