Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։
Հոդվածում ասվում է, որ նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականությունը, որն իրականացվում է միջազգային իրավունքի շրջանակներում, ազգային շահերից ելնելով, միշտ պարունակել է արդարության և մարդասիրության սկզբունքներ:
«Ռազմավարական համբերություն դրսևորելով՝ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ բանակցել է՝ իր տարածքների օկուպացիայի դադարեցման, միջազգային կազմակերպությունների որոշումների կատարման և միջազգային իրավունքի ապահովման ուղղությամբ»։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հոդվածում նշվում է, որ Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի՝ տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև. «Իհարկե, այս հարցում կարևոր է նաև միջազգային հանրության դերը։ Չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի ռևանշիստական փորձերին».
Zinvor.info