Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ռումինիայի Սենատի նախագահ Նիկոլաե Չյուկեն՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։
Ն.Չուկեն ասել է, որ տարածքների ականապատումը հանգեցրել է սարսափելի հետևանքների, և հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր։
.
Սահիբա Գաֆարովան շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին՝ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտական աջակցության համար։
Հանդիպմանը քննարկվել են նաև՝ Ադրբեջանում տեղի ունեցած հակաահաբեկչական միջոցառումների, դրանց արդյունքների և հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների հետ կապված հարցեր։
Zinvor.info