Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Աշխարհի ադրբեջանցիների միջազգային հիմնադրամի (ԱԱՄՀ)՝ հայկական սփյուռքի կազմակերպություններին ուղղված ուղերձում։
«Նման իրավիճակում երկու երկրների մտավորականության, հասարակական և սփյուռքյան կազմակերպությունների ներկայացուցիչների առաջ դրված են այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են առաջնորդների խաղաղ ջանքերին աջակցելը, երկու հարևան ժողովուրդների միջև վստահության կամուրջ ստեղծելը և երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության աջակցելը։
Ադրբեջանական պետությունը մշտապես աշխատում է Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչների կայուն վերաինտեգրումը ապահովելու ուղղությամբ։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբին համապատասխան հանձնարարականներ են տրվել Ղարաբաղի տարածաշրջանում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար։ Այս գործունեության շրջանակներում Ղարաբաղի շրջանում բնակվող հայերին հաշվառում են, ուսումնասիրում նրանց կարիքները, լուծում խնդիրները։
ԱԱՄՀ-ն հույս է հայտնում, որ հայկական սփյուռքի ողջամիտ կազմակերպությունները կհրաժարվեն Ադրբեջանի դեմ անառողջ պայքարից և կաջակցեն Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրմանը ադրբեջանական հասարակությանը։
ԱԱՄՀ-ն կարևոր է համարում երկու երկրների սփյուռքի կազմակերպությունների միջև համագործակցությունը խաղաղության և վերաինտեգրման խթանման համար և իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու այս ուղղությամբ համատեղ ջանքերին»։
Zinvor.info