Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումն ամբողջությամբ և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» խորագրով հոդվածում:
«Այժմ Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։