Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասիր Քենանին՝ պատասխանելով Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին հարցին։
«Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի (Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի.-Խմբ.) այցը Թեհրան կայացել է որպես երկու երկրների պաշտոնյաների միջև բանակցությունների շարունակություն։
Անցկացվել են դրական բանակցություններ և խորհրդակցություններ։ Թե՛ ադրբեջանական, թե՛ իրանական կողմերն իրենց տեսակետներն են հայտնել Կովկասում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Միաձայն կարծիք կա Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսման վերաբերյալ: Անցկացված քննարկումների և ձեռնարկված հաջող քայլերի շրջանակներում դեսպանությունը կարող է շուտով վերսկսել աշխատանքը Թեհրանում։ Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններում լավ մթնոլորտ և միտում կա»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Zinvor.info