Այս մասին РБК -ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով, «բոլորի համար ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանը բառի բուն իմաստով արդարադատության հետ կապ չունի»։ «Սա քաղաքականացված արևմտամետ կառույց է, որը կատարում է Արևմուտքին չսիրված գործիչների քրեական հետապնդման հրամանները։ Այս դատարանը որոշ ժամանակ առաջ կալանքի օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին։ Փակագծերում նշեմ, որ, իհարկե, այդ հրամանները բացարձակապես իրավաբանորեն առոչինչ են։ Ռուսաստանի և նրա ղեկավարության նկատմամբ ՄՔԴ-ի բացարձակապես քաղաքականացված թշնամական դիրքորոշման ֆոնին՝ մեր դաշնակից Հայաստանը որոշում է վավերացնել այս դատարանի կանոնադրությունը։ Ինչպե՞ս պետք է ընկալենք նման քայլը։ Միայն որպես, մեղմ ասած, ոչ բարեկամական»։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ուներ, որ Հայաստանը զերծ կմնա նման քայլից։ «ՄՔԴ-ի նույն կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, միանգամայն հնարավոր է դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու: Այս պարադիգմում ես Հայաստանի առաջարկին լուրջ վերաբերվելու հնարավորություն չեմ տեսնում»,- նշել է դիվանագետը՝ մեկնաբանելով հայկական կողմի՝ այս հարցում երկկողմ համաձայնագիր կնքելու առաջարկը։
Zinvor.info