Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում ասվում է. «Պարոն նախագահ, թանկագին եղբայր, Թուրքիայի ժողովրդի և անձամբ իմ անունից ամենաանկեղծ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ և իմ բոլոր ադրբեջանցի եղբայրներին ու քույրերին Հաղթանակի օրվա չորրորդ տարեդարձի կապակցությամբ, որը վերջ դրեց հնագույն ադրբեջանական հողերի օկուպացմանը։
Ուզում եմ հայտնել, որ մենք պատրաստ ենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել օկուպացիայից ազատված շրջանների վերականգնմանն ու վերակառուցմանը այն ուժով, որը ստացել ենք մեր բարեկամության և եղբայրության անկոտրում կապերից՝ պսակված Շուշայի հռչակագրով և մարմնավորված «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով: Համոզված եմ, որ մենք կշարունակենք մեր սերտ համագործակցությունը, համերաշխությունն ու համակարգված աշխատանքը երկկողմ մակարդակով և միջազգային հարթակներում՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն, հանգստություն և կայունություն ապահովելու համար»։