Բաքուն կոչ է արել Փարիզին՝ կատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականները
 Բաքուն կոչ է արել Փարիզին՝ կատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականները
18:31     08 11 2024    
Ադրբեջանը կոչ է անում Ֆրանսիային՝ կատարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի առաջարկությունները՝ հիմնված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով ստանձնած պարտավորությունների վրա։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցում գրել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ «Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի հետաքննության արդյունքները»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիան խախտում է օտարերկրյա միգրանտների իրավունքները՝ բռնի կերպով շրջելով նրանց Իտալիայի հետ սահմանին՝ սահմանափակելով նրանց մուտքը ապաստան ստանալու ընթացակարգեր։ Կոմիտեն նաև կոչ է արել Ֆրանսիային ակտիվացնել ջանքերը՝ միգրանտներին արժանապատիվ բնակարանով ապահովելու և ֆրանս-բրիտանական սահմանին ապաստան հայցողների և անօրինական միգրանտների նկատմամբ վատ վերաբերմունքին վերջ դնելու համար: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Ֆրանսիային կոչ է արել պատասխանատվության ենթարկել՝ Նոր Կալեդոնիայում ցուցարարների նկատմամբ չափից ավելի ուժ կիրառելու մեղավորներին և Ֆրանսիայի իշխանությունների կողմից փոխհատուցել նման գործողությունների զոհերին:
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   ՄԱԿ   Ադրբեջան  


Լրահոս