Հայկական բանակում բարդակ է. «Հրապարակ»
 Հայկական բանակում բարդակ է.  «Հրապարակ»
12:15     23 10 2024    
Հայկական բանակում բարդակ է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«Նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն և հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, և զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետևանքն այդ մահերի վիճակագրությունն է», - գրում է թերթը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայկական-բանակ  


Լրահոս