Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում գրել է Իսրայելում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը։
«Ես և իմ ընտանիքը, ինչպես և Իսրայելի հազարավոր քաղաքացիներ, ստիպված ենք ժամեր անցկացնել ապաստանում: Ես դատապարտում եմ անկանոն հրթիռային հարձվածները և ահաբեկչական հարձակումները խաղաղ բնակչության վրա։
Ցնցված են քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների առևանգման բազմաթիվ դեպքերով, որոնք բռնության և դաժան վերաբերմունքի են ենթարկվում ահաբեկիչ-առևանգողների կողմից:
Ինչպես բոլոր ինքնիշխան պետությունները, Իսրայելն էլ իրավունք ունի ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում»,- նշել է դիվանագետը։