Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Սերբիայի միջև համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Սերբիան միշտ լիովին պաշտպանել է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ինչպես հայ-ադրբեջանական հակամարտության, այնպես էլ հետկոնֆլիկտային շրջանում, և ընդգծել, որ միջազգային իրավունքի այս կարևոր սկզբունքների առնչությամբ երկակի ստանդարտների կիրառումն անընդունելի է։ Նա իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է՝ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև մեր երկրի ջանքերի մասին՝ ուղղված Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայերի վերաինտեգրմանը։
Խոսելով հայկական զինված ուժերիի վերջին սադրանքներին ի պատասխան՝ Ադրբեջանի ձեռնարկած հակաահաբեկչական միջոցառումների մասին՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ այդ միջոցառումների արդյունքում բոլորի համար ակնհայտ են դարձել Ղարաբաղի տարածաշրջանում անօրինական ռազմականացման մասշտաբները։ Նա նշել է, որ չնայած տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող այս իրական վտանգի վերացմանը, այսօր մի շարք երկրներ բավականին վտանգավոր քայլեր են ձեռնարկում՝ իրենց ներքաղաքական օրակարգը տարածաշրջանում տարբեր ձևերով նախագծելու համար։ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը հաստատակամորեն հավատարիմ է՝ նման փորձերը կանխելու և խաղաղության ու վերաինտեգրման գործընթացի խթանմանը։