Ադրբեջանի օմբուդսմենը տեսակցել է Դավիթ Բաբայանին
  Ադրբեջանի օմբուդսմենը տեսակցել է Դավիթ Բաբայանին
18:18     06 10 2023    
ԱՀ մարդու իրավունքների հանձնակատարը (օմբուդսմեն) առանց նախնական ծանուցման այցելել է կալանավորվածներին՝ պահման վայրերում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից, Սաբինա Ալիևան տեսակցել է Դավիթ Կլիմովիչ Բաբայանին։ Օմբուդսմենը նրան լսել է անհատական կարգով և անմիջապես պատասխան է տրվել նրա դիմումներին։ Նրա իրավունքների ապահովման վիճակի մշտադիտարկումն իրականացվել է օրենքով սահմանված կարգով։

Բաբայանը բավարարվածություն է հայտնել պահման պայմաններից, նշել, որ անցել է նախնական բժշկական հետազոտություն, առողջական խնդիրներ չկան։ Նրան ապահովվել է գրադարանի հասանելիություն, ակնոց է տրվել, նրան փաստաբան է տրամադրվել։

Այցի ընթացքում Բաբայանին ներկայացվել են ԱՀ օրենսդրական ակտերը հայերենով, գրականություն, որտեղ բացատրվում են անհրաժեշտության դեպքում Օմբուդսմենի հետ կապ հաստատելու հնարավորությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Օմբուդսմեն   Բաբայան  


Լրահոս