Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։ Հանս Հենրի Քլյուգեն բարձր է գնահատել՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի և ԱՀԿ Բաքվի գրասենյակի առաքելության այցը Ղարաբաղի տարածաշրջան։
Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղում խուճապային տրամադրությունների և տեղի բնակչության Հայաստան մեկնելու պատճառը մտացածին ռեժիմն է։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ «Լաչին» սահմանային անցակետի ստեղծումից ի վեր՝ Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով աջակցում է բժշկական տարհանման գործընթացին։
Իլհամ Ալիևը նշել է, որ Խանքենդիում ավտոալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո ադրբեջանցի հրշեջները մարել են կրակը, տուժածներին օգնություն է ցուցաբերվել, և ներկայումս ադրբեջանական բուժանձնակազմը ծառայություններ է մատուցում տեղի բնակչությանը Խանքենդիում։
Նախագահն ասել է, որ Միգրացիոն պետական ծառայության, Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչները տեղական ծառայություններ են մատուցում բնակչությանը, գրանցման գործընթացն արդեն սկսվել է, դրա համար գործում է առանձին պորտալ, համապատասխան կառույցները ներգրավված են՝ առօրյա կարիքները բավարարելու և մարդկանց սննդով ապահովելու գործում։