Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել Բրյուսելում եռակողմ հանդիպմանը
  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել Բրյուսելում եռակողմ հանդիպմանը
14:34     06 10 2023    
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները:

«Ես որոշեցի երկու առաջնորդներին հրավիրել Բրյուսել մինչև հոկտեմբերի վերջ, և երկու առաջնորդներն էլ համաձայնեցին գալ այս հանդիպմանը», - ասել է Միշելը:

«Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում առաջընթացի հասնելու համար», - հավելել է ԵՄ պաշտոնյան։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս