Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ֆրանսիական Radiofrance ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էլչին Ամիրբեկովը։
«Ֆրանսիայի ներկայիս քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող մերկ աջակցությունը հանգեցրել է մի իրավիճակի, երբ Ադրբեջանում ոչ ոք պատրաստ չէ, թեկուզ տեսականորեն, Փարիզը դիտարկել որպես կողմ, որը կարող է գոնե որոշակի օգտակար ներդրում ունենալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Ավելի շուտ՝ հակառակը»,- ասել է Ամիրբեկովը։