Խանքենդիում տաճարն ու եկեղեցին հսկվում են ոստիկանների կողմից
Խանքենդիում տաճարն ու եկեղեցին հսկվում են ոստիկանների կողմից
11:32     06 10 2023    
Ադրբեջանի Հանրապետության Խոջավենդի շրջանի Ջութչու գյուղի Ամարասի վանքը, Քելբաջարի շրջանի Վենքլի գյուղի Գանձասար վանքը, ինչպես նաև Խանքենդի քաղաքում գտնվող 1 տաճարը և 1 եկեղեցին հսկվում են Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցների կողմից։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը, Ղարաբաղի տնտեսական շրջանի բոլոր բնակավայրերում նյութամշակութային նմուշների՝ հուշարձանների անվտանգությունն ու պահպանությունն ապահովում են ոստիկանության աշխատակիցները։

Այս տարածքում հուշարձանների պահպանությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԳՆ  


Լրահոս