Իլոն Մասկը միացել է Բաքվում անցկացվող Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին
  Իլոն Մասկը միացել է Բաքվում անցկացվող Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին
11:02     06 10 2023    
SpaceX ընկերության գլխավոր տնօրեն և տեխնիկական տնօրեն Իլոն Մասկը ուղիղ եթերում միացել է Բաքվում անցկացվող 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի լիագումար նիստին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, «Ապագայի համար անփոխարինելի հնարավորություններ» թեմայով լիագումար նիստը վարում էր Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի նախագահ Քլեյ Մաուրին։

Ուղիղ հեռարձակումը տեղի է ունեցել հետաքրքիր բանավեճի ձևաչափով՝ Քլեյ Մաուրիի և Իլոն Մասկի միջև, ով պատմել է Super Heavy հրթիռակիրի և Starship տիեզերանավի մասին։

Հետո Իլոն Մասկը պատասխանել է SpaceX-ի գործունեության վերաբերյալ հարցերին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլոն-Մասկ   Բաքու  


Լրահոս