Աղբյուր. Շառլ Միշելը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Բրյուսել
  Աղբյուր.  Շառլ Միշելը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Բրյուսել
10:16     06 10 2023    
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ՝ առաջարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Գրանադայում լրագրողների հետ զրույցում հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«(Եվրամիության խորհրդի) նախագահ Շառլ Միշելը նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Միշել   Ալիև   Փաշինյան  


Լրահոս