Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ հղում անելով BBC News կայքին։
«Մենք իսկապես ցավում ենք, որ խաղաղ բնակչության մեծ մասը (Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի-Խմբ.) որոշել է գնալ։ Եվ, իհարկե, տվյալ դեպքում մենք հարգում ենք ընտրության ազատությունը և տեղաշարժի ազատությունը։ Տեղի բնակչության մեծամասնությունը էթնիկ ատելություն է զգում ադրբեջանցիների նկատմամբ։ Ասում են՝ ես չեմ կարող ապրել Ադրբեջանի դրոշի տակ»,- ասել է Հ.Հաջիևը։
Հարցին, թե արդյոք սա ինչ-որ ավարտ է հանդիսանում հակամարտության 30-ամյա պատմության համար, Հաջիևը պատասխանել է հետևյալ կերպ. «Մենք հույս ունենք, որ դա այդպես է։ Մենք վերջապես հասել ենք 200-ամյա հակամարտության վերջնական ավարտին։ Ադրբեջանը խաղաղություն է ուզում»:
Zinvor.info