Այս մասին Բաքվում հայկական ռազմավարի պուրակի բացման հանդիսավոր արարողություից հետո պարգեւատրված զինծառայողների հետ հանդիպմանը հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
«Ես այսօր բացեցի այս ռազմավարի պուրակը: Այնտեղ ցուցադրված ոչնչացված և ռազմավարի թշնամու տեխնիկան մեկ անգամ ևս ցույց է տալիս մեր ուժը և մեկ անգամ եւս ցույց տալիս թշնամու պարտությունը: Թշնամու ոչնչացված տեխնիկան, որն այսօր ցուցադրվում է Ռազմաավարի պարկում, ընդամենը դրա մի փոքր մասն է: 44-օրյա պատերազմի ընթացքում ոչնչացվել են Հայաստանի ԶՈւ զինանոցում գտնվող 7 միավոր С-300 զենիթահրթիռային համակարգ, 125 հրետանային սարք, 366 տանկ, ավելի քան 50 այլ զենիթահրթիռային համակարգեր, 522 բեռնատար մեքենա և այլն», տեղեկացրել է Նախագահը:
Նախագահը շեշտել է, որ բոլորը, ովքեր կայցել են Ռազմավարի պուրակ, կտեսնեն մեր բանակի ու զինված ուժերի ուժն ու կամքը: Նա կտեսնի, թե որքան դժվար էր հաղթելը: 30 տարի թշնամին ամրացավ գրավյալ տարածքներում, կառուցեց ամրություններ, փորում էր խրամատներ ու ապաստարաններ: Չնայած այս ամենին ՝ ադրբեջանական զինուժը, ցուցաբերելով հերոսություն, արհեստավարժություն, սեր հայրենիքի հանդեպ, հաղթահարեց այս բոլոր խոչընդոտները և ջախջախեց թշնամուն: