Իլհամ Ալիևը՝ Օլաֆ Շոլցին: Ադրբեջանը աջակցում է Շառլ Միշելի մասնակցությամբ բրյուսելյան գործընթացին
  Իլհամ Ալիևը՝ Օլաֆ Շոլցին:  Ադրբեջանը աջակցում է Շառլ Միշելի մասնակցությամբ բրյուսելյան գործընթացին
13:42     05 10 2023    
Հոկտեմբերի 4-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Օլաֆ Շոլցը Գերմանիայի աջակցությունն է հայտնել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Կանցլերը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի առաքելության այցը Ադրբեջանի Խանքենդի քաղաք՝ այն անվանելով դրական քայլ։

Իլհամ Ալիևն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Նախագահ Իլհամ Ալիևը պատմել է կենտրոնական կառավարության կողմից Ղարաբաղի հայ բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնության մասին, նշել է, որ հայ բնակիչներին տեղերում ծառայություններ են մատուցվել միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտներում, սկսվել է գրանցման գործընթացը, և այդ նպատակով առանձին պորտալ է ստեղծվել:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Օլաֆ-Շոլց  


Լրահոս