Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Օլաֆ Շոլցը Գերմանիայի աջակցությունն է հայտնել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Կանցլերը բարձր է գնահատել ՄԱԿ-ի մշտական համակարգողի առաքելության այցը Ադրբեջանի Խանքենդի քաղաք՝ այն անվանելով դրական քայլ։
Իլհամ Ալիևն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին։ Նախագահ Իլհամ Ալիևը պատմել է կենտրոնական կառավարության կողմից Ղարաբաղի հայ բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնության մասին, նշել է, որ հայ բնակիչներին տեղերում ծառայություններ են մատուցվել միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտներում, սկսվել է գրանցման գործընթացը, և այդ նպատակով առանձին պորտալ է ստեղծվել:
Zinvor.info