Այխան Հաջիզադեն պատասխանել է Քեթրին Կոլոննայի հայտարարություններին
 Այխան Հաջիզադեն պատասխանել է Քեթրին Կոլոննայի հայտարարություններին
11:04     05 10 2023    
«Հայ բնակիչների հարկադիր վերաբնակեցման մասին Ֆրանսիայի հայտարարությունները հակասում են ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և այլ կազմակերպությունների տեղեկատվությանը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի հայտարարություններին։

«Ֆրանսիան երբեք չի մտահոգվել ադրբեջանցիների զանգվածային տեղահանություններով, նրանց դեմ ռազմական հանցագործություններով և կոտորածներով»,- նշել է Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե   Քեթրին-Կոլոննա  


Լրահոս