Էլչին Ամիրբեկով. պետք է անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները
  Էլչին Ամիրբեկով.  պետք է անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները
09:35     05 10 2023    
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է անհապաղ վերսկսեն խաղաղ բանակցությունները:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի և ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆֆիի հարցերին։

«Պետք է անհապաղ վերսկսել խաղաղ բանակցությունները, քննարկումները սահմանազատման հարցի շուրջ և, իհարկե, քննարկել հաղորդակցության վերականգնման հարցը: Սրանք խաղաղ գործընթացի երեք հիմնական ուղղություններն են, որոնք մեծ հեռանկարներ ունեն»,- նշել է նա:

Ըստ Ամիրբեկովի՝ Ղարաբաղում անօրինական ռեժիմի լուծարումը վերացրել է տարածաշրջանում ավելի լայն խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս