Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով, այս մասին ճեպազրույցում հայտարարել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք մեծ խոստումներ են տվել և այլ բան չեն արել, բացի սադրանքներից, որոնք հանգեցրել են իրավիճակի դետոնացիայի։ Այն կարող էր և պետք է լուծվեր իրավական և քաղաքական ճանապարհով՝ հաշվի առնելով իրավիճակի բոլոր պատմական առանձնահատկությունները»,- ասել է Զախարովան։
«Հենց Արևմուտքը` ԱՄՆ-ն և ԵՄ-ն, հետ պահեցին Հայաստանին՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից։ Բրյուսելն առաջիններից էր, ով պաշտպանեց այն գաղափարը, որ կարիք չկա իրականացնել այն ամենը, ինչի շուրջ պայմանավորվել են Մոսկվան, Երևանն ու Բաքուն, այլ պետք է գնալ հատուկ ճանապարհով։ Ցավոք, մենք հիմա տեսնում ենք, թե ուր էր տանում այդ հատուկ ճանապարհը»,- հայտարարել է Զախարովան։
Zinvor.info