Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տարածել ԱՀ ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նամակում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ.
Ղարաբաղում իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո ապօրինի անջատողական ռեժիմը ջնջվել է պատմական ասպարեզից։ Ավարտված հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում ապրած ցավն այժմ ամբողջությամբ մարում է։ Հայերը, ովքեր կհամաձայնեն մնալ Ղարաբաղում, կօգտվեն Ադրբեջանի պետության քաղաքացի լինելու բոլոր առավելություններից։ Արմատական հայերը՝ հայկական սփյուռքի գլխավորությամբ, այսուհետ վնասելու են միայն իրենց։
Պարոն նախագահ, անկեղծորեն շնորհավորում եմ Ադրբեջանի ողջ ժողովրդին՝ Ձեր ղեկավորությամբ, Ղարաբաղում երկար ժամանակ շարունակվող խնդրի լուծման համար։ Մաղթում եմ Ձեզ մշտական խաղաղություն և կայունություն Ադրբեջանի բոլոր տարածքներում, այդ թվում՝ Ղարաբաղում։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հայտնում իմ անկեղծ հարգանքը»։
Zinvor.info