Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի կայքին, Պատելին խնդրել են մեկնաբանել Ղարաբաղ ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ուղարկումը:
«Միացյալ Նահանգները շարունակում է շփումները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար:
Բացի այդ, մենք կոչ ենք անում Ղարաբաղում ստեղծել երկարաժամկետ անկախ միջազգային դիտորդական առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն և երաշխիքներ էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության համար, հատկապես նրանց՝ ովքեր ցանկանան վերադառնալ, ինչը, իհարկե, համապատասխանում է Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին և նրա միջազգային պարտավորություններին»,- ասել է Պատելը: