«Հայաստանը միտված չէ ՌԴ–ի նկատմամբ անբարյացակամ գործողության». Հակոբ Արշակյան
 «Հայաստանը միտված չէ ՌԴ–ի նկատմամբ անբարյացակամ գործողության».  Հակոբ Արշակյան
10:42     04 10 2023    
Երևանի և Մոսկվայի միջև լարվածությունը ժամանակավոր է և այն կհաղթահարվի:

Այս մասին ՀՀ ԱԺ–ում նիստի ժամանակ հայտարարել է փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցի շուրջ հնչած գնահատականներին, տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով «Սպուտնիկ Արմենիա»-ին:

««Հայաստանը մշտապես մեծ ուշադրության է արժանացնում Ռուսաստանի հետ ունեցած մեր հարաբերություններին։ Շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, արժանապատվության, ինչպես նաև միմյանց նկատմամբ իրավական պարտավորությունների կատարման սկզբունքների վրա», - նշել է Արշակյանը։

«Մենք միտված չենք որևէ անբարյացակամ գործողության Ռուսաստանի կամ նրա ղեկավարի նկատմամբ, ինչում, ցավոք, մեզ փորձում են մեղադրել ռուսաստանյան մեր գործընկերները»: ԱԺ փոխնախագահը շեշտել է` հայաստանյան ընդդիմության որոշ գործիչներ էլ փորձ են անում միջպետական լարվածություն ստեղծելու միջոցով դիվիդենտներ շահել քաղաքական ասպարեզում։ Նա ընդգծել է` տվյալ նախագիծը բխում է Հայաստանի շահերից, և կա մեխանիզմ, որով լուծվում են բոլոր երկկողմ հարցերը։

«Այդ մեխանիզմի իրագործման համար հարցի՝ կառավարության դաշտում գտնվելու հավելյալ ժամանակը, ցավոք, նույնպես չօգտագործվեց։ Երկկողմ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունն այսօր էլ կա։ Հուսով եմ, որ Ռուսաստանի մեր գործընկերները չեն շարունակի այն անտեսել։ Տարաձայնություններ և լարվածություններ լինում են բոլոր գործընկերների, բարեկամների և հարազատների միջև: Թվացող լարվածությունը ժամանակավոր է, և վստահ եմ, որ այն կպարզաբանվի և կհաղթահարվի»,– ասել է Արշակյանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Արշակյան  


Լրահոս