Ազատագրված տարածքներն ավելի քան 1 մլն ականներից մաքրելու համար կպահանջվի ավելի քան 50 տարի
Ազատագրված տարածքներն ավելի քան 1 մլն ականներից մաքրելու համար կպահանջվի ավելի քան 50 տարի
12:38     03 10 2023    
Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներն ավելի քան 1 մլն ականներից մաքրելու համար կպահանջվի ավելի քան 50 տարի:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ղարաբաղի տնտեսական շրջանի ազատագրված տարածքներում (բացառությամբ Շուշայի) Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը՝ ելույթ ունենալով Բաքվում Հաբիթաթի համաշխարհային օրվան նվիրված ֆորումում:

Էմին Հուսեյնովը նշել է, որ օկուպացիայի 30 տարիների ընթացքում ավերվել են շենքեր, մշակութային հուշարձաններ, ահռելի վնաս է հասցվել շրջակա միջավայրին։

«Օկուպացիայի ժամանակ ադրբեջանական քաղաքներն ամբողջությամբ ավերվել են։ Մենք դա անվանում ենք ուրբիցիդ»,- ասել է նա:

Նախագահի ներկայացուցչի խոսքով, օկուպացիայի տարիներին ոչնչացվել են նաև տասնյակ հեկտար անտառներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ազատագրված-տարածքներ   Ադրբեջան  


Լրահոս