Հայաստանի համար որպես վարձկան կռված օտարերկրյա 17 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
 Հայաստանի համար որպես վարձկան կռված օտարերկրյա 17 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
15:25     02 10 2023    
ԱՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում նախաքննություն է տարվում 8 քրեական գործով՝ ՀՀ ռազմաքաղաքական վարչակարգի կողմից ՄԱԿ-ի՝ «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և վերապատրաստման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներով։

Այս մասին Zinvor.info-յին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Նա հայտնել է, որ այս քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են օտարերկրյա պետությունների (Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա) 17 քաղաքացիներ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, ինչպես նաև ապահովել է նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս