Խանքենդիում սկսել են բժշկական ծառայություններ մատուցել
 Խանքենդիում սկսել են բժշկական ծառայություններ մատուցել
09:43     02 10 2023    
Համակարգող շտաբին կից ժամանակավոր կառավարման կենտրոնը, որը ստեղծվել է օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքներում խնդիրների կենտրոնացված կարգով լուծման համար, սկսել է համապատասխան բժշկական ծառայություններ կազմակերպել Խանքենդի քաղաքում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի Հանրապետության առողջապահական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Խանքենդի են գործուղվել մասնագիտացված բուժաշխատողներ՝ տարբեր բժիշկներ, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության 7 բրիգադներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Խանքենդի   Ադրբեջան  


Լրահոս