Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է Ղարաբաղի հայ բնակիչներին
Ադրբեջանի օմբուդսմենը դիմել է Ղարաբաղի հայ բնակիչներին
14:46     29 09 2023    
Ադրբեջանի Հանրապետությունը, որը ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ պետություն է, այս տարվա սեպտեմբերի 19-20-ը իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում լիովին ապահովել է իր ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքով ճանաչված տարածքի նկատմամբ, վերացնելով՝ քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման համար լուրջ վտանգ ներկայացնող հանգամանքները։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի՝ Ղարաբաղում բնակվող հայազգի քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության մասին հայտարարությունում։

Օմբուդսմենը նշել է, որ Ադրբեջանն իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են արդյունավետորեն պաշտպանելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու ազատությունները՝ անկախ ազգությունից, կրոնից, լեզվից, ռասայից և այլ պատկանելությունից, այդ թվում՝ Ղարաբաղում բնակվող հայազգի քաղաքացիների։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Օմբուդսմեն  


Լրահոս