Այս մասին հայտնում է
Zinvor.info-ն՝ ՊՆ-ին հղումով։
Բացի այդ, պետական այլ կառույցների հետ փոխգործակցության արդյունքում անցկացվել են մինչև 8 կմ երկարությամբ նոր մուտքի ճանապարհներ՝ բարդ ռելեֆով, այդ թվում դժվարանցանելի քարքարոտ տարածքում տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով։ Կարճ ժամանակում բարեկարգվել և վերականգնվել են մինչև 300 կմ երկարությամբ գործող ճանապարհները։
Հիմնական ջանքերն ուղղված են՝ ազատագրված տարածքներում բնակեցված տարածքների, ցանքատարածությունների, ճանապարհների և ենթակառուցվածքների ականազերծմանը։
Նշված տարածքներում ինժեներական աջակցության համար համապատասխան միջոցառումները շարունակվում են պլանի համաձայն: