Սահիբա Գաֆարովան՝ ֆրանսիացի խոսնակին. Ձեր կողմից ընդունված բանաձևերը հակասում են միջազգային իրավունքին
  Սահիբա Գաֆարովան՝ ֆրանսիացի խոսնակին.  Ձեր կողմից ընդունված բանաձևերը հակասում են միջազգային իրավունքին
11:08     29 09 2023    
Հարավային Կովկասում տիրող իրավիճակի նկատմամբ միակողմանի և կողմնակալ վերաբերմունքն ամենևին էլ չի նպաստում մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Դուբլինում Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվետի հետ հանդիպմանը հայտարարել է Միլլի Մեջլիսի (Խորհրդարանի) նախագահ Սահիբա Գաֆարովան՝ քննադատելով Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող կողմնակալ վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։

Սահիբա Գաֆարովան հիշեցրել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բազմաթիվ հայտարարությունները և բանաձևերը, որոնք բացասաբար են անդրադարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի վրա։ Նրա խոսքով, այդ փաստաթղթերը հակասում են միջազգային իրավական սկզբունքներին, միևնույն ժամանակ ցուցադրում են կասկածելի մոտեցում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Փաստորեն, այս բոլոր քայլերը սատարեցին մեր տարածքում անջատողականությանը և դատարկ գայթակղությունների միջոցով քաջալերեցին Հայաստանում ռևանշիստական ուժերին։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա  


Լրահոս