Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ պատասխան հայտարարությունում:
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 27-ի հայտարարությունը, որը բացահայտորեն խեղաթյուրում և մոլորեցնում է միջազգային հանրությանը 44-օրյա պատերազմի և պատերազմից հետո ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությամբ կեղծ նարատիվներ է տարածում՝ ուղղակիորեն հերքելով իր պատասխանատվությունը Ադրբեջանի դեմ իրականացված ավելի քան 30 տարվա ռազմական ագրեսիայի և ադրբեջանական տարածքների օկուպացիայի, զանգվածային սպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Ադրբեջանի պատերազմը հայկական օկուպացիայի և ագրեսիայի դեմ միշտ եղել է արդարացի պատերազմ, և Ադրբեջանի հակաահաբեկչական միջոցառումներն այս տարվա սեպտեմբերին օրինաբար վերացրել են Ադրբեջանի տարածքում տեղակայված ապօրինի հայկական զինված ուժերից բխող սպառնալիքը:
Ավելին, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը երբեք չի հարձակվել խաղաղ բնակիչների վրա։
Ինչ վերաբերում է իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծել չցանկանալու մասին անհիմն պնդումներին՝ կուզենայինք հիշեցնել հայկական կողմին, թե ինչպես է այդ երկիրը տորպեդահարել խաղաղության բոլոր ջանքերը ոչ միայն օկուպացիայի 30 տարիների ընթացքում, այլև հետհակամարտային շրջանում։
Մենք իսկապես հասկանում ենք, թե որքան ցավալի է Հայաստանի համար տեսնել Ադրբեջանի տարածքում հաստատված անջատողական վարչակարգի փլուզումն ու անհետացումը, բայց հիմա նրանց համար ավելի լավ կլիներ կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղաղության և վստահության կառուցման վրա՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա»։