ԱՀ ՊԱԾ. Ռուբեն Վարդանյանը բերման է ենթարկվել և որպես մեղադրյալ ենթարկվել պատասխանատվության - ՏԵՍԱՆՅՈՒԹ
11:47
28 09 2023
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունում նախաքննություն է անցկացվում՝ Ադրբեջանի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման տարածքում անօրինական հայկական զինված խմբավորումների կողմից իրականացված բազմաթիվ ահաբեկչական հանցագործությունների հետաքննության հետ կապված։
Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից, հավաքագրված ապացույցներով հիմնավոր կասկածներ են պարզվել առ այն, որ ներկայումս ՀՀ քաղաքացի հանդիսացող Ռուբեն Վարդանյանը (ծնված 1968 թ.) հանցագործություն է կատարել ԱՀ Քրեական օրենսգրքի՝ 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն ապօրինի զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը) և 318.1 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։
Կատարված ապօրինի գործողությունների համար Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին բերման է ենթարկվել և որպես մեղադրյալ ենթարկվել է քրեական պատասխանատվության, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։