Ադրբեջանը պաշտպանել է իր ինքնիշխանությունը միջազգային իրավունքին լիովին համապատասխան
 Ադրբեջանը պաշտպանել է իր ինքնիշխանությունը միջազգային իրավունքին լիովին համապատասխան
16:42     27 09 2023    
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը խոսել է տարածաշրջանում առկա իրավիճակի և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հանձնառության մասին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, մեկնաբանելով Ֆոլքեր Թյուրքի հայտարարությունները, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր քայլերը՝ իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու համար, այդ թվում՝ հակաահաբեկչական միջոցառումները, իրականացվել են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մշտապես հավատարիմ է մնում ձեռնարկվող միջոցառումների շրջանակում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների պաշտպանությանը։

«Չնայած, որ ադրբեջանցիները ենթարկվել են ջարդերի և նրանց իրավունքները ոտնահարվել են Հայաստանի կողմից ռազմական օկուպացիայի շուրջ 30 տարիների ընթացքում, Ադրբեջանը միշտ հավատարիմ է մնացել իր տարածքում գտնվող բոլոր էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի իրավունքների պաշտպանությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այդ մասին։

Ցավոք, ոչ ոք դեռևս հանդես չի եկել մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների իրավունքները պաշտպանելու, նրանց արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունքը ապահովելու կոչով։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելուց հետո, օգնություն է ցուցաբերել անհայտ կորածներին գտնելու հարցում, սակայն մենք նույն ուշադրությունը չենք տեսնում մոտ 4000 անհետ կորած ադրբեջանցիների նկատմամբ:

Մենք նաև հուսով ենք, որ Հայաստանը, հետևելով ՄԱԿ-ի ներկայացուցչի կոչին, չի ժխտի այդ երկրի ներկայիս տարածքից զանգվածաբար վտարված ադրբեջանցիների իրավունքները և պայմաններ կստեղծի երկխոսության համար՝ ապահովելու նրանց տներ վերադառնալու իրավունքը», - հայտարարել է Այխան Հաջիզադեն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Այխան-Հաջիզադե  


Լրահոս